Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիետնամում ութ մարդու են ձերբակալել Բրիտանիայում 39 միգրանտների զոհվելու գործով

Վիետնամում ութ մարդու են ձերբակալել Բրիտանիայում 39 միգրանտների զոհվելու գործով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում ոստիկանությունը եւս ութ մարդու Է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու հետաքննության շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է VnExpress տեղական հրատարակությունը: Անգլիայի Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին 39 դիակ Է հայտնաբերել բեռնատարում, որը Մեծ Բրիտանիա Էր ժամանել Բելգիայից:

Մեկ շաբաթ անց իրավապահները հայտնել են, որ բոլոր զոհվածները Վիետնամի քաղաքացիներ Էին: Անօրինական միգրանտների ուղարկման ցանցի կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ութ մարդ ձերբակալվել Է նոյեմբերի 3-ին Նգեանի նահանգում: Նշվում Է, որ այդ տարածաշրջանի 21 բնակիչներ կորել են Մեծ Բրիտանիայում՝ երկիրը լքելով ապրիլից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում: Նահանգի իշխանությունները կորածների ազգականների ԴՆԹ-ի նմուշներ են հավաքում Էսեքսի ողբերգության զոհերի ճանաչման համար: Անցած շաբաթ Վիետնամի ոստիկանությունը Էսեքսի գործի հետաքննության շրջանակում երկու մարդու Է ձերբակալել Հատինի նահանգում: Բրիտանիայում այդ սպանությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված Է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա Մորիս Ռոբինսոնը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Ավելի ուշ ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել գրավի դիմաց: Ռոբինսոնի գործով դատական լսումները կսկսվեն նոյեմբերի 25-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]