Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

Փաշինյանը բացառում է դավադրությունները ԼՂ հարցում

Փաշինյանը բացառում է դավադրությունները ԼՂ հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է դավադրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետև Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծումը, և, երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանք, և որոշումները պետք է կայացվեն համազգային ձևաչափով»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում իր կողմից առաջարկված լուծման տարբերակը կարող է նաև հանրաքվեի դրվել կամ չդրվել: Նրա խոսքով՝ կան նաև այլ տարբերակներ։

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ