Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ-ի աջակցությունը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին

Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ-ի աջակցությունը տարբեր ոլորտներում 
իրականացվող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:                     

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ իմ այցի շրջանակում: Մենք կարևորում ենք հայ ավանդական կուսակցությունների, մասնավորապես, ՌԱԿ դերն ու գործունեությունը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործում: Բարձր ենք գնահատում ՌԱԿ-ի դիրքորոշումը և աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և կարևորում ենք մեր երկխոսության շարունակումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետը կարևորել է Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը լավ առիթ է մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու համար: Միքայել Խարապյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է վարչապետ Փաշինյանին, Հայաստանի կառավարությանը և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի առաջընթացին միտված լայնածավալ բարեփոխումներին, ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանը, հայ ավանդական կուսակցությունների գործունեությանը, կառավարություն-ՌԱԿ համագործակցությանն առնչվող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]