Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Արարատ Միրզոյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող 
հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի եւ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար եւ ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել:

Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է տեսնել այն առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ Ազգային ժողովի համագործակցության արդեն իսկ գործող եւ մի շարք հնարավոր նոր ծրագրեր:

Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]