Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քայլի Ջենները հանդես Է եկել Մերիլին Մոնրոյի կերպարով

Քայլի Ջենները հանդես Է եկել Մերիլին Մոնրոյի կերպարով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ համանուն կոսմետիկական բրենդի հիմնադիր Քայլի Ջենները, հայտնի ամերիկուհի Մերիլին Մոնրոյի կերպարով հանդես Է եկել Հելլոուինում եւ լուսանկարվել V Magazine նորաձեւության հանդեսի շապիկի համար: Կադրերը հրապարակված են հրատարակության Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

MARILYN MONROE  // @vmagazine @gregswalesart

Публикация от Kylie ✨ (@kyliejenner)

Լուսանկարներում 22-ամյա Ջենները, որը շիկահեր Է դարձել, կեցվածք Է ընդունել ատլասե զգեստով եւ երկար ձեռնոցներով՝ տղամարդկանց կոստյումներին համապատասխան երանգով: Նրա ձեռքերը զարդարված են մեծածավալ թեւնոցներով, պարանոցին խոշոր մանյակ Է, ականջներին՝ երկար ականջօղեր: «Աղջիկների լավագույն բարեկամներն ադամանդներն են»,-հրապարակմանը կից գրառում են կատարել օգտահաշվի ադմինիստրատորները: Լուսանկարի հեղինակն ամերիկացի ֆոտոնկարիչ Գրեգ Սվեյլսն Է, որն ավելի վաղ քանիցս նկարահանել Է Քայլի Ջեններին եւ Քարդաշյան քույրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]