1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բանակցություններում բովանդակային քննարկման համար կարևոր է էսկալացիայի ռիսկերի նվազեցումը.Մնացականյան

Բանակցություններում բովանդակային քննարկման համար կարևոր է էսկալացիայի 
ռիսկերի նվազեցումը.Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարը հավանական չի համարում այնպիսի իրավիճակը, երբ Ադրբեջանի ատելության քաղաքականությունը ազդեցություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների բովանդակության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից վերջին շրջանի կրակոցներին:

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը մշտապես կարևորներից է: Կա բովանդակային մասը, և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկվում են այդ բովանդակային հարցերը: Չի կարող լինել իրավիճակ, երբ շարունակվում է այդ հռետորաբանության և ատելության քաղաքականությունը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա, մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բացարձակ կարևոր հարց է հասնել իրավիճակի, որը բացառում է էսկալացիայի ռիսկերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]