Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հելեն Միրենը կխաղա Գոյայի կտավի հափշտակման մասին կատակերգությունում

Հելեն Միրենը կխաղա Գոյայի կտավի հափշտակման մասին կատակերգությունում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոթինգ Հիլի» ռեժիսոր Ռոջեր Միչելը ֆիլմ Է նկարահանելու Գոյայի կտավի հափշտակման մասին: «Դուքսը» անվանումով կինոնկարում խաղալու են Հելեն Միրենը եւ նրա ամուսինը՝ բրիտանացի նշանավոր դերասան Ջիմ Բրոդբենթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը: Նկարահանումներն սկսվելու են 2020 թվականի հունվարին, սցենարը գրում Է Ռիչարդ Բինը («Մեկ սպասավոր, երկու տեր»): Հիմքում իրական պատմություն Է Ֆրանսիսկո Գոյայի աշխատանքը Լոնդոնի ազգային պատկերասրահից գողանալու մասին:

«Դուքս Վելինգթոնի դիմանկարը» անվանումը կրող կտավը 1961 թվականին գողացել Է 60-ամյա տաքսիստ Քեմփթոն Բենթոնը:

Այնուհետեւ նա ոստիկանությանը մի քանի նամակ Է գրել այն մասին, որ այն կվերադարձնի, եթե բրիտանական կառավարությունը համաձայնի տարեց մարդկանց տրամադրել հեռուստահաղորդումներն անվճար դիտելու հնարավորություն: Պահանջը չի կատարվել, եւ 1965 թվականին նա նկարը հանձնել Է կարգի պահապաններին: Գոյայի կտավի հափշտակումն առայժմ մնում Է արվեստի ստեղծագործության գողության միակ դեպքը Ազգային պատկերասրահի գոյության ողջ պատմության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]