Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը կոչ Է արել Սիրիայում իրադրության սրացում թույլ չտալ քրդական հարցի պատճառով

Լավրովը կոչ Է արել Սիրիայում իրադրության սրացում թույլ չտալ քրդական հարցի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քրդական հարցը չպետք Է սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Քրդերն ապրում են եւ Իրաքում, եւ Իրանում, եւ, իհարկե, հսկայական թվով քրդեր ապրում են Թուրքիայում: Եվ ոչ ոք չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը «պայթի» քրդական խնդրի շուրջ լարվածության պատճառով, ոչ ոք չի ցանկանում, որ քրդերն այն զգացողությունն ունենան, թե իրենք երկրորդ սորտի մարդիկ են»,- ասել Է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել Է, որ Սիրիայում քրդերի խնդիրը այն «խնդիրն Է, որից չես կարող խույս տալ»: «Այն (խնդիրը) ավելի լայն Է, քան միայն սիրիական ճգնաժամի անդրադարձման մեջ»,- հավելել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am