Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոնգրեսում դեմոկրատները ցանկանում են հրապարակել իմպիչմենթի շուրջն ունկնդրումների սղագրությունները

Կոնգրեսում դեմոկրատները ցանկանում են հրապարակել իմպիչմենթի շուրջն ունկնդրումների սղագրությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսում դեմոկրատները պլանավորում են արդեն հաջորդ շաբաթ սկսել այն ցուցմունքների հրապարակումը, որոնք դռնփակ տրվել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրման ընթացակարգի շրջանակում: Հոկտեմբերի 31-ին CNN հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտնել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 31-ին առաջին քվեարկությունն Է անցկացրել Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում, որն ավելի վաղ նախաձեռնել Է Դեմոկրատական կուսակցությունը: Կոնգրեսի ստորին պալատը հավանություն Է տվել այն բանաձեւին, որը պաշտոնապես պաշտպանում Է ԱՄՆ-ի նախագահի գործողությունների հետաքննությունները: Այդ հետաքննություններն ընթանում են ընդհանուր առմամբ Ներկայացուցիչների պալատի վեց կոմիտեում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]