Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դադարեցնում Է 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը Լիբանանին. Reuters

ԱՄՆ-ը դադարեցնում Է 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը Լիբանանին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել կասեցնել 105 մլն դոլարի չափով օժանդակության տրամադրումը Լիբանանին կառավարության անվտանգության կարիքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամրիկացի երկու պաշտոնատարների, որոնք խոսել են գաղտնիության պայմանով:

Գործակալության աղբյուրները հայտարարել են, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել Է այդ որոշման մասին, առանց նշելու դրա ընդունման պատճառները: Պաշտոնյաներից մեկն ասել Է, որ այդ տվյալ քայլը կարող Է կապված լինել երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ: Նշվում Է, որ Լիբանանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ներառում Էր սահմանապահ ծառայությունների կողմից օգտագործվող գիշերային տեսունակության սարքերի եւ զենքի մատկարարումը:

Հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր Է ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել Է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կազմալուծել են Լիբանանը:

Դրանից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ Է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն: «Վարչապետ Հարիրիի պաշտոնաթողության լույսով Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ Է անում շտապ կարգով նպաստել նոր կառավարություն կազմելուն, որը կկարողանա կառուցել կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիբանան, որտեղ կապահովվեն նրա բոլոր քաղաքացիների կարիքները»,- ընդգծել Է Փոմպեոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]