Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:

«Պետքարտուղար Փոմպեոն շարունակում Է սահմանափակել Իրանի վարչակարգի միջուկային ծրագիրը: Այդ որոշումը կօգնի պահպանել վերահսկողությունն Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ, նվազեցնել տարածման ռիսկերը»,- ասված Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ:

Սահմանափակիչ միջոցները վերաբերում են, մասնավորապես, շինարարական հատվածին եւ Իրանի հրթիռային ծրագրին: Պետական դեպարտամենտը պարզաբանել Է, որ Իրանի շինարարական հատվածն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ: Այդ զորակազմի դեմ Վաշինգտոնը վաղուց Է «առավելագույն ճնշման քաղաքականություն» վարում:

Այդ առնչությամբ Պետդեպն այժմ որոշել Է սահմանել շինարարության համար օգտագործվող մի շարք նյութերի մատակարարման արգելք: Այսպես, պատժամիջոցների են ենթակա մետաղների հումքի եւ կիսաֆաբրիկատների, գրաֆիտի, ածխի եւ ինտեգրող արդյունաբերական նպատակների համար ծրագրային ապահովման վաճառքը, մատակարարումը կամ հանձնումն Իրանին կամ Իրանից:

Բացի դրանից, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտցնում Է մի ամբողջ շարք նյութերի մատակարարումների սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]