Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկման է հրավիրում ճտքավոր կոշիկ արտադրողներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկման է հրավիրում ճտքավոր կոշիկ 
արտադրողներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների որակական հատկանիշները բարձրացնելու և հետագայում ԶՈՒ զինծառայողներին առավել արդիական և հարմարավետ, ինչպես նաև սեզոնային ճտքավոր կոշիկներով ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունը նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետական զինվորական կոմիսարիատի (ք. Երևան, Բաբայան 6) խորհրդակցությունների դահլիճում կազմակերպելու է բաց քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը կարող են մասնակցել կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ քաղաքացիներ:

«Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը, ժամը 18:00-ն, հաստատել մասնակցությունը 010-29-43-47, 055-50-60-50, 077-00-87-78 հեռախոսահամարներով կամ zaven.melikyan@mil.am էլ. փոստի հասցեով՝ նշելով կազմակերպության անվանումը և/կամ մասնակցի(ների) անուն ազգանունը»,- նշված է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am