1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

American Music Awards-ը Թեյլոր Սվիֆթին ճանաչել է «տասնամյակի արտիստ»

American Music Awards-ը Թեյլոր Սվիֆթին ճանաչել է «տասնամյակի արտիստ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ի (AMA) մրցանակը կստանա «տասնամյակի արտիստ» հեղինակավոր անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

«Նա AMA-ի ամենաշատ պարգեւներն ունի այս տասնամյակում: 2019 թվականին Սվիֆթը պարգեւի Է ներկայացված հինգ անվանակարգում: Բացի այդ, նա նոյեմբերի 24-ին մասնակցելու Է AMA-ի Live համերգին Նյու Յորքում»,-ասված Է American Music Awards-ի հայտարարության մեջ:

Անցյալ տարի երգչուհին Ուիթնի Հյուսթոնից առաջ Էր անցել կանանց շրջանում AMA-ի պարգեւների թվաքանակով, իսկ այս տարի նա բոլոր հնարավորություններն ունի գերազանցելու Մայքլ Ջեքսոնին, որը դեռ առաջատարն Է իր 24 մրցանակով: Այսօրվա դրությամբ Թեյլորն ունի 23 մրցանակ:

Այս տարի Սվիֆթն անվանակարգված Է տարվա տեսահոլովակ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք երգչուհի, սիրված ժամանակակից կատարող, տարվա երգիչ կատեգորիաներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]