1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջոնսոնը խոստացել Է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ

Ջոնսոնը խոստացել Է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել Է, որ թագավորությունը Եվրամիությունից դուրս կգա հունվարի 31-ից ոչ ուշ, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տանի բրիտանական խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին կառավարության ղեկավարը, որը հոկտեմբերի 31-ին այցելել Է Քեմբրիջ, հայտարարել Է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դուք քվեարկեք մեր կուսակցության օգտին, եւ եթե մեզ հաջողվի իրականացնել Brexit-ին վերաբերող մեր ծրագիրը, որը լիովին պատրաստ Է, ապա մենք Եվրամիությունը կլքենք հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ»,-ասել Է Ջոնսոնը:

Բրիտանական խորհրդարանի արտահերթ ընտրությունները, որոնք անցկացնելու որոշումը Համայնքների պալատն ընդունել Է հոկտեմբերի 29-ին, կկայանան դեկտեմբերի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]