Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բենքսիի նախկին գործակալը նկարչի լուսանկարները կցուցադրի նոր գրքում

Բենքսիի նախկին գործակալը նկարչի լուսանկարները կցուցադրի նոր գրքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթիվ Լազարիդեսը, որը երկար ժամանակ աշխատել Է որպես Բենքսիի օգնական, իր նոր գրքում ներառել Է նկարչի լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME.com.-ը:

Ընդ որում՝ նշանավոր սթրիթ-արտիստի գաղտնիությունը պահպանվել Է: Լուսանկարներում նրա դեմքը չի երեւում: Նրան լուսանկարել են, գլխավորապես, իր ճանաչելի աշխատանքների ստեղծման ժամանակ: Լազարիդեսը խոստովանել Է, որ իրեն դուր Է եկել Բենքսիի հետ համագործակցելը, բայց նա ուրախ Է, որ վերջապես հեռանում Է ժամանակակից արվեստի աշխարհից:

«Ես նրա հետ աշխատել եմ 11 հիանալի տարիներ, եւ այդ ժամանակաշրջանում մենք խախտել ենք բոլոր կանոնները եւ մի քանի օրենքներ: Ես ատում եմ արվեստի աշխարհը եւ նրա մասն եմ դարձել միայն Բենքսիի պատճառով»,- խոստովանել Է գրքի հեղինակը:

Նա իր Instagram-ում գրել Է, որ մոտ Է գրքի վրա աշխատանքն ավարտելուն, բայց առայժմ չի հայտնել հրապարակման ամսաթիվը: Դրա առաջին տպաքանակը կկազմի հինգ հազար օրինակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]