Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Համազգային պահանջատիրության նորագույն հաղթանակը

Համազգային պահանջատիրության նորագույն հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության մասին համապատասխան բանաձեւի հայամետ քվեարկությունը քաղաքական հաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ  տասնամյակներ շարունակ նույն քաղաքական  դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտվում էր նույնիմաստ բանաձեւերի մինչեւ իսկ քվեարկությունը:

-Քաղաքական հաղթանակ էր, քանզի ստիպեց ու հարկադրեց համաշխարհային տեսա-լսողական ու հատկապէս համացանցային հեղինակավոր ու ծանրակշիռ համընդհանուր լրատվադաշտին՝ չտրվելու խուսանավող ու հաշվենկատ լրատվությանը…

-Քաղաքական հաղթանակ էր, առավել եւս, քանզի հայության համազգային պահանջատիրության մեր կարեւորագոյն զենքին՝ միասնականությանը նոր շունչ ու նոր որակ է հաղորդում…

-Քաղաքական հաղթանակ էր՝ նաեւ ու մանավանդ օգուտ հայոց պետական-դիվանագիտական գործընթացների, որովհետեւ թուրքական ժխտողականությունը դատապարտող նմանօրինակ բանաձեւերի կիրառմամբ ավելի է երաշխաւորվում Հայաստանի եւ հայրենական Արցախի թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական եւ թե՛ ժողովրդագրական անվտանգությունը…:

Ահավասիկ, Հայոց համազգային պահանջատիրության ու հայոց արդարացի Դատի վախճանական նպատակին տանող եւ նույն Դատին զինվորագրյալ հանձնախմբերի ու մյուս կառույցների հարատեւ, հետեւողական եւ երկարաշունչ պայքարի շնորհիվ տվյալ հանգրվանում ազգովի նվաճեցինք հերթական մի հաղթանակ, որն էլ հենց ազգովի պարտավորեցնող հանգամանք պետք է սեպվի հայաշխարհի մտապատկերում՝ հաջորդական հաղթանակներն արձանագրել-ամրագրելու համար:

 

Դերենիկ Մելիքյան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]