Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում հրդեհը մոտեցել Է Ռոնալդ Ռեյգանի Նախագահական գրադարանին

Կալիֆոռնիայում հրդեհը մոտեցել Է Ռոնալդ Ռեյգանի Նախագահական գրադարանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայում մոլեգնող բնական հրդեհն ընդհուպ մոտեցել Է Ռոնալդ Ռեյգանի Նախագահական գրադարանին, որն ամենամեծն Է ԱՄՆ-ի տասներեք ֆեդերալ նախագահական գրադարաններից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է Associated Press-ը:

Հրշեջները ջանում են կանգնեցնել կրակի հետագա տարածումը, որը գտնվում Է շենքից ընդամենը մոտավորապես 30 մետր հեռավորության վրա: Գրադարանի ֆոնդում պահվում Է 60 մլն Էջ փաստաթղթեր, ավելի քան 1,6 մլն լուսանկար, 150 կիլոմետր կինոժապավեն, տասնյակ հազար լսա- եւ տեսաերիզներ: Թանգարանի արխիվներում պահվում են նաեւ Ռեյգանի անձնական փաստաթղթերը: Բացի այդ, այն տարածքում, որն զբաղեցնում Է գրադարանի շենքերի համալիրը, թաղված Է ԱՄՆ-ի քառասուներորդ նախագահը՝ Ռոնալդ Ռեյգանը: Գրադարանի ներկայացուցիչը հավաստիացրել Է, որ մինչ այժմ օբյեկտը հրդեհից վնասներ չի կրել:

Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի եւ Վենտուրայի օկրուգների մեծ մասում պահպանվում Է հրդեհների հետ կապված սպառնալիքի բարձր մակարդակը: Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացնում Է չոր եղանակի եւ ժամում 112 կիլոմետր արագությամբ քամու պատճառով բռնկումների մեծ վտանգի մասին: Լույս հոկտեմբերի 31-ի գիշերը կրակն ընդգրկել Է Լոս Անջելեսից հյուսիս Սիմի-Վելի եւ Մուրփարք քաղաքների միջեւ ընկած տարածքը: Հրշեջները պահանջել են շուրջ 30 հազար մարդու տարհանում:

Չդադարող բնական հրդեհների պատճառով հոկտեմբերի 30-ին Կալիֆոռնիայի 30 օկրուգներում ավելի քան 1,5 մլն մարդ մնացել Է առանց ԷլեկտրաԷներգիայի: Կոմունալ ծառայությունները հաճա ստիպված են լինում անջատել Էներգամատակարարումը, որպեսզի իրենց սարքավորումները պաշտպանեն վնասվածքներից չդադարող հրդեհների պատճառով, որոնք մոլեգնում են ինչպես նահանգի հյուսիսում, այնպես Էլ հարավում: Բնական հրդեհները Կալիֆոռնիայում զանգվածային տարհանման են հանգեցրել Լոս Անջելեսի մի քանի շրջաններում:

Անցած կիրակի օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել Է նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Կալիֆոռնիայի 58 օկրուգներից 43-ում հայտարարված Է վտանգի կարմիր մակարդակ: Նյուսոմի խոսքով՝ հրդեհները, որոնք Կալիֆոռնիայում մշտապես մոլեգնում են հոկտեմբերին, այս տարի առանձնակի վտանգ են ներկայացնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]