Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Հակոբյանը Հայաստանում տեսնում է մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման անհրաժեշտություն

Տիգրան Հակոբյանը Հայաստանում տեսնում է մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման 
անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հակոբյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Բացի  գործող միակ հանրային թվային մուլտիպլեքսից, Հայաստանում ըստ օրենքի պետք է գործի նաև մասնավոր մուլտիպլեքսը: Սակայն, ցավոք, գործող օրենքում այդ մուլտիպլեքսը ստեղծելու համար այնպիսի պայմաններ են դրված, որը շահավետ չէ ներդրողների համար: Պետք է հստակ սահմանել ավելի մեղմ պահանջներ, այդ թվում՝ պետական տուրքի առումով, որպեսզի այս ոլորտ մտնեն մասնավոր ներդրողներ»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ  Ազգային ժողովում արդեն մշակվում է օրենքի նախագիծ և հույս հայտնեց, որ դրանում կտրվի այն հնարավորությունը, որ Հայաստանում գործի ևս մեկ մուլտիպլեքս: Գալստյանը նշեց, որ Հայաստանը չունի այն չափի հաճախականություններ, որ կարողանա մի քանի մուլտիպլեքս ունենալ: «Այդ հաճախականությունների բաժանման դիապազոնը մեզ մոտ շատ քիչ է, և քանի որ մենք արտաքին վտանգեր ունեցող երկիր ենք, մեզ մոտ այդ դիապազոնների մի մասը հատուկ ծառայությունների կամ պաշտպանության նախարարության մոտ է: Սակայն մենք պետք է ունենանք մեկ մասնավոր մուլտիպլեքս, որում կգործեն այն հեռուստաընկերությունները, որոնք հնարավորություն չեն ունենա մրցույթի արդյունքում հեռարձակվել հանրային թվային մուլտիպլեքսով»,-ասաց Հակոբյանը:

Նա համոզված է, որ հիմա հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար բոլոր հեռուստաընկերությունները պետք է համապատասխանեն շատ հստակ, Եվրոպայում ընդունված չափորոշիչների: Հակոբյանի կարծիքով` հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող ծրագրերը պետք է  պարտավորված լինեն հեռարձակել այն հանրօգուտ բովանդակությունը, որը կարևոր է երկրի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]