Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմաբանն աննախադեպ է համարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի ընդունումը

Պատմաբանն աննախադեպ է համարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի 
ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանն աննախադեպ է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մինասյանն ասաց հոկտեմբերի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Եղել են մի շարք դեպքեր, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հարցը չի քննարկվել նախագահների անմիջական միջամտության արդյունքում: Այս անգամ Թրամփը չմիջամտեց, դա նշանակում է, որ նախապես քաղաքական համաձայնություն է եղել, ինչի արդյունքում հանրապետականները դեմոկրատների հետ համաձայնեցված քվեարկեցին»,- ասաց Մինասյանը:

Պատմաբանը ողջունում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այդ որոշումն ընդունեց Թուրքիայի Հանրապետության օրը` հոկտեմբերի 29-ին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]