Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ

 Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ  
հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը, որը տուժողի շահերի պաշտպանն է:

Ճանապարհային ոստիկանության հետաքննիչի կողմից Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):

«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս», - նշել է փաստաբանը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին այս տեղեկությունը:

Մամուլում լուր էր տարածվել Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակումների` Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղևոնդյանին: Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր այս տեղեկությունները: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ  հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]