Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի կենդանաբանական այգում շները հոշոտել են կենգուրուների  

 Երևանի կենդանաբանական այգում շները հոշոտել են կենգուրուների  

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու տարածք հոկտեմբերի 31-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում ներթափանցել են 5-6 թափառող շներ: Նրանք հարձակվել են Երևանի կենդանաբանական այգում պահվող 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Հարձակման հետևանքով կենդանիների անկում է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Կենդանաբանական այգու աշխատակազմը:

Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով: Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները  բերվել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ  Ամստերդամի կենդանաբանական այգուց դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:

2011թ-ից մինչև այսօր Երևանի կենդանաբանական այգի  թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է  կենդանիների անկում կամ ֆիզիկական վնասվածք: Դա Կենդանաբանական այգու ամբողջ տարածքի ցանկապատման բացակայության հետևանք է, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:

«Խնդիրը գտնվում  է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի նրբանկատությունն ու կենդանիներին խնամողների էմոցիոնալ կապը կենդանիների հետ, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ խնդրին ոչ ճշգրիտ գնահատականներ տալուց և աղբյուրից չճշտված տեղեկատվություն տարածելուց»,- ասված է Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]