1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple-ը եռամսյակային առավելագույն հասույթն Է ստացել ընկերության պատմության մեջ

Apple-ը եռամսյակային առավելագույն հասույթն Է ստացել ընկերության պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի եռամսյակային հասույթն աճել Է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի: Համապատասխան տեղեկատվությունը բովանդակվում Է ընկերության, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), հոկտեմբերի 30-ին հրապարակված հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք 2019 ֆինանսական տարին հասույթի ամենաբարձր ցուցանիշով ավարտեցինք չորրորդ եռամսյակում, որը լրացել Է սեպտեմբերի 28-ին: Դա պայմանավորված Է մեր ծառայությունների, շարժական Էլեկտրոնիկայի եւ iPad-ների սեգմենտների աճի արագացմամբ»,-նշել Է ընկերության ղեկավար Թիմ Քուկը: Նա ճշտել Է, որ միայն 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում Apple-ի ծառայությունների տրամադրումից հասույթը կազմել Է ռեկորդային 12,5 մլրդ դոլար: Զուտ շահույթը եռամսյակի ընթացքում կազմել Է 13,686 մլրդ դոլար, որը նվազել Է 2018 ֆինանսական տարվա համապատասխան ժամանակաշրջանի 14,125 մլրդ դոլարի համեմատությամբ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում վաճառքների ծավալը հասել Է 29,3 մլրդ դոլարի, Եվրոպայում՝ 14,946 մլրդ դոլարի, Չինաստանում՝ 11,134 մլրդ դոլարի, Ճապոնիայում՝ 4,982 մլրդ դոլարի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 3,656 մլրդ դոլարի:

iPhone սմարթֆոններն առաջվա պես Apple-ին բերում են ամենամեծ հասույթը՝ մնացած ապրանքների համեմատությամբ: iPhone-ների վաճառքների ծավալը 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կազմել Է 33,362 մլրդ դոլար՝ 2018 ֆինանսական տարվա համապատասխան ժամանակաշրջանի 36,755 մլրդ դոլարի դիմաց: Ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում վաճառել Է 6,991 մլրդ դոլարի (2018 թվականին՝ 7,340 մլրդ դոլարի) iMac համակարգիչներ, 4,656 մլրդ դոլարի (3,983 մլրդ դոլարի) iPad պլանշետային համակարգիչներ: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան 2018 թվականի աշնանը գերազանցել Է 1 տրլն դոլարը, բայց ներկա դրությամբ նվազել Է՝ հասնելով մոտավորապես 960 մլրդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]