Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Twitter-ի ղեկավարությունը որոշեց արգելել քաղաքական գովազդը

Twitter-ի ղեկավարությունը որոշեց արգելել քաղաքական գովազդը


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն Է, իր հարթակում կդադարեցնի քաղաքական գովազդի զետեղումը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին իր Էջում հայտնել Է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ոշեցինք Twitter-ում դադարեցնել ամբողջ քաղաքական գովազդն ամբողջ աշխարհում»,- նշել Է Դորսին: Նրա խոսքով՝ այս կամ այն քաղաքական գործչին կամ կուսակցությանը պաշտպանելու մարդանց որոշումը չպետք Է պարտադրվի գովազդային հայտարարությունների գնման միջոցով:
Twitter-ի ղեկավարն ընդգծել Է, որ ընկերության քաղաքականության մեջ փոփոխությունների ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 15-ին, ըստ որում դրանում կլինեն մի շարք բացառություններ: Այսպես, օրինակ՝ ընկերության ղեկավարությունը նախկինի պես կթույլատրի գովազդը, որն ագիտացիա Է անում ընտրություններին մասնակցության օգտին, բայց չի քարոզում որեւիցե կոնկրետ թեկնածուի պաշտպանությունը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]