Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարգանքներս. Ալեքսիս Օհանյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Հարգանքներս. Ալեքսիս Օհանյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման 
բանաձևի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունն այն մասին, որ 19 տարի պայքարել է, որպեսզի բանաձևի ընդունումն իրականություն դառնա և դրան կից կատարել հետևյալ գրառումը. «Հարգանքներս»:

«Տասնյակ հազարավոր ամերիկահայեր սրան սպասել են տասնամյակներ, մենք Ցեղասպանության ժխտման մասնակից չենք կարող լինել, չենք լռի, երբեք չենք մոռանա»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Շիֆը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]