Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատանի շախմատիստները մեկնարկել են Օլիմպիադայում

Պատանի շախմատիստները մեկնարկել են Օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեկնարկել է մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային Օլիմպիադան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարին մասնակցում է 48 թիմ: Մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես են գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը: Համաձայն մրցաշարի կանոնադրության թիմի աղջիկ մասնակիցը պարտադիր պետք է մասնակցի 3 մրցախաղի: 
Մրցաշարի առաջին տուրում մեր թիմը անակնկալ պարտություն կրեց Մալայզիայի հավաքականից: Ալբերտ Գևորգյանը հաղթանակ տոնեց, Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Տիգրան Սարգսյանը և Աստղիկ Հակոբյանը պարտվեցին: 
Առաջին տուրում այլ անակնկալներ ևս գրանցվեցին. Ռուսաստանը 3-1 հաշվով պարտվեց Թուրքմենստանին, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ, իսկ Սերբիան պարտվեց Թուրքիայի 3-րդ թիմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]