Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միայն Թուրքիայի խորհրդարանը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը. Գարո Փայլան

 Միայն Թուրքիայի խորհրդարանը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը. Գարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Փայլանը գրել է, որ տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

«Մեր ցավը դարձել է ուրիշների խորհրդարանի քննարկման առարկան, քանի որ իմ երկիրը 105 տարի է՝ հերքում է հայ ժողովրդի մեծ ողբերգությունը: Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- նշել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]