Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անկարայում հայտարարել են, որ ցեղասպանության որոշումը կխաթարի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները

Անկարայում հայտարարել են, որ ցեղասպանության որոշումը կխաթարի ԱՄՆ-ի եւ 
Թուրքիայի հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց: Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 30-ին Twitter-ում զետեղել Է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի շուրջ քվեարկությունը ծայրաստիճան անհանգստացնում Է բոլոր նրանց, ովքեր թանկ են գնահատում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նրանք, ովքեր քվեարկել են հաջակցություն բանաձեւի, պատասխանատվություն են կրելու այս անհանգիստ տարածաշրջանում Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատացման համար»,-նշել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]