Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորները կարևոր քայլ են համարում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

ԱԺ պատգամավորները կարևոր քայլ են համարում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 
ընդունած բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը կարևոր քայլ է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Մինչ քննարկմանն անցնելը, ես կցանկանայի գոհունակությունս հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վաղ առավոտյան ընդունված բանաձևի կապակցությամբ: Սա շատ կարևոր քայլ է, և պետք է նպաստի ցեղասպանության հարցերի միջազգայնացմանը»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ,  այս բանաձևի ընդունումը, հավանաբար, ուշացած, բայց անհրաժեշտ քայլ էր Միացյալ Նահանգների կողմից:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]