Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայի հարավ-արեւելքում հրդեհների վտանգի արտակարգ ռեժիմ են հայտարարել

Կալիֆոռնիայի հարավ-արեւելքում հրդեհների վտանգի արտակարգ ռեժիմ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրդեհների վտանգի արտակարգ կարմիր ռեժիմ Է հայտարարել Կալիֆոռնիայի հարավ-արեւելքի համար: Բնական հրդեհներին այդքան նպաստող եղանակային պայմաններ չեն դիտվել նորագույն պատմության ընթացքում», ասված Է նախազգուշացման մեջ, որը հոկտեմբերի 29-ին զետեղվել Է ծառայության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցանկացած բռնկում սրընթաց կտարածվի»,- նախազգուշացրել Է ծառայությունը:

Բարդ եղանակային պայմաններ են սպասվում Նեւադայի նահանգի հարավում եւ Արիզոնայի նահանգի հյուսիս-արեւմուտքում:

Կալիֆոռնիայի հյուսիսի եւ հարավի տարածքում մոլեգնում են տասը խոշոր բնական հրդեհներ: Արտակարգ դրության ռեժիմ Է սահվանված նահանգի ամբողջ տարածքում: Հուժկու հրդեհ Է մոլեգնում Սան Ֆրանցիսկո քաղաքից հյուսիս ընկած շրջանում:

Ինչպես հոկտեմբերի 29-ին հայտնել Է նահանգի հրշեջ պահպանության դեպարտամենտը, կրակն ընդհանուր առմամբ ճարակել Է 30,519 հազար հեկտար, այրվել Է 124 շենք, այդ թվում՝ 57 բնակելի տուն: Շրջաններից, որոնց սպառնում Է կրակը, տարահանվել Է ընդհանուր առմամբ 156 հազար մարդ: Առայժմ հրշեջներին հաջողվել Է կրակը մարել տարածքի 15 տոկոսը կազմող մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]