Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորել Է «շտապ կարգով» օժանդակել Լիբանանի նոր կառավարություն կազմելուն

ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորել Է «շտապ կարգով» օժանդակել Լիբանանի նոր կառավարություն կազմելուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ Է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն՝ վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից հետո: Այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 29-ին տարածել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարչապետ Հարիրիի պաշտոնաթողության լույսով Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ Է անում շտապ կարգով նպաստել նոր կառավարություն կազմելուն, որը կկարողանա կառուցել կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիբանան, որտեղ կապահովվեն նրա բոլոր քաղաքացիների կարիքները»,- ընդգծել Է Փոմպեն:

Հոկտեմբերի 29-ին Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր Է ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել Է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կազմալուծել են Լիբանանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am