Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը․ Սմիթ

Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին 
ճշմարտությունը․ Սմիթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և հարգել զոհերի հիշատակը, վերապրածներին և նրանց ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը նման կարծիք հայտնեց պալատի հանրապետական անդամ Քրիս Սմիթը։
«Թուրքիայի կառավարությունը իրականացրել է ժխտողական քաղաքականություն և դա արել է տասնամյակներ շարունակ, օգտագործելով զանազան միջոցներ, ահաբեկելով և պատժելով Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր համարձակվում են ճանաչել Օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականից»,- ասաց Նյու Ջերսին ներկայացնող Սմիթը։ 
Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է վախեցնել ազգերին, սակայն արդեն տասնյակ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը։ 
«Մենք այսօր պետք է անենք նույնը: Տարիների ընթացքում մի քանի նախագահներ ճանաչել են դաժանությունն ու սպանդը: Ռոնալդ Ռեյգանն էլ անվանեց այն Հայոց ցեղասպանություն: Նա ասել էր, որ ինչպես Հայոց ցեղասպանությունը, դրան հաջորդած՝ կամբոջացիների ցեղասպանությունը, այնպես էլ շատ ազգերի այլ հետապնդումներ, Հոլոքոստի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»,- նշեց Սմիթը։
Նա հորդորեց չվախենալ Թուրքիայից, Էրդողանից և ուրիշներից։ 
«Հատուկ երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին, Հայկական համագումարին և հայկական սփյուռքին՝ հետևողական քննարկումների համար: Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և հարգել զոհերի, վերապրածների և նրանց ընտանիքների հիշատակը»,- եզրափակեց Սմիթը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]