Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

Հայտարարվել Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող նորաձեւության բրենդը

Հայտարարվել Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող նորաձեւության բրենդը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Off-White նորաձեւության բրենդն ամենահանրաճանաչն Է դարձել աշխարհում: Նորաձեւության ինդուստրիայում սպառողական գործելակերպի վերլուծության բնագավառում մասնագիտացող Lyst հարթակի վարկանիշը հրապարակել Է Hypebae-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրելով ինը միլիոնից ավելի որոնողական հարցումները Google-ում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ 12 մլն առցանց-ռեթեյլերների կայքերում, մասնագետներն իմացել են, որ 2019 թվականի երրորդ եռամսյակում օգտատերերն ամենից հաճախ ցանցում փնտրել են Off-White մակնիշի արտադրանքը: Ամենապահանջված բրենդների ցուցակի երկրորդ տեղում ֆրանսիական Balenciaga-ն Է:

Իտալական Gucci նորաձեւության տունը՝ համանման վարկանիշի նախորդ առաջատարը, որը կազմվել Էր տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, իջել Է երրորդ հորիզոնական: Նրան հաջորդում են Versace-ն եւ Prada-ն՝ համապատասխանաբար զբաղեցնելով չորրորդ եւ հինգերորդ դիրքերը:

Նորաձեւության ինդուստրիայի թոփային ընկերությունների տասնյակում, ըստ Lyst-ի տվյալների, նաեւ տեղ են գտել Valentino-ն, Fendi-ն եւ Burberry-ն: Ցուցակը եզրափակում են Sint Laurent-ը եւ Vetements-ը: Աֆրոամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի Off-White մակնիշն արդեն առաջին անգամը չԷ, որ գլխավորում Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող հագուստի բրենդների վարկանիշը: Առաջին հորիզոնականում այն հայտնվել Է 2018 թվականի հոկտեմբերին եւ 2019 թվականի մայիսին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ