Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեհարանի ժողովասրահում հոկտեմբերի 28-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց Եկեղեցուն և ժողովրդին հուզող զանազան խնդիրների առնչությամբ:

Վեհափառ Հայրապետը ողջունեց նաև ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը, ով առաջին անգամ է այս հանգամանքով մասնակցում ԳՀԽ ժողովին և զեկույց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչված հարցերի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ:

Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: Մասնավորապես զեկույցներ կներկայացվեն 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ: Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց կլսի Մայր Տաճարի հիմնանորոգության առնչությամբ: Կքննարկվեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]