Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները»

«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից: Ինչպես հայտնել Է Deadline-ը, նրանք դա պատճառաբանել են լարված գրաֆիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք զգացինք, որ չենք կարող բավարար ուշադրություն դարձնել ո՛չ «Աստղային պատերազմներին», ո՛չ Netflix-ի նախագծերին: Ուստի մենք մեծ ափսոսանքով թողնում ենք նախագիծը»,-հայտնել են Բենիոֆը եւ Ուայսը: Lucasfilm կինոստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին իր հերթին նշել Է, որ ընկերությունում հույս ունեն համագործակցել «Գահերի խաղի» ստեղծողների հետ, երբ որ նրանք կկարողանան ժամանակ գտնել «Աստղային պատերազմների» համար: Disney-ն «Աստղային պատերազմների» կինոաշխարհի նկատմամբ իրավունքներն ստացել Է 2012 թվականի հոկտեմբերին Lucasfilm կինոստուդիան գնելու հետ միասին: 2019 թվականի մայիսի սկզբին ընկերությունը ներկայացրել Է թողարկման պլանավորվող ֆիլմերի ցուցակը, ներառյալ «Աստղային պատերազմների» երեք նոր Էպիզոդները, որոնք պետք Է հայտնվեն 2022, 2024 եւ 2026 թվականներին: Այն ժամանակ տեղեկացվել Էր, որ եռերգության առաջին մասը կնկարահանեն Բենիոֆը եւ Ուայսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am