1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արա Բաբլոյանին

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արա Բաբլոյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի(իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել  ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանն ասաց, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել: «Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ և հայտարարել եմ , որ այն ապօրինի է:  Ինչ- որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային Ժողովը»,- ասաց Բաբոլյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]