1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ՀՌՇ ավելի քան 3000 զինծառայող է մասնակցել  «Աշխարհագրական թելադրություն 2019»-ում

Հայաստանում ՀՌՇ ավելի քան 3000 զինծառայող է մասնակցել  «Աշխարհագրական 
թելադրություն 2019»-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները երկրորդ անգամ մասնակցել են «Աշխարհագրական թելադրություն» ամենամյա միջազգային լուսավորչական ակցիայում։

Թելադրությունը կազմված է 40 հարցից, որոնցից 10-ը վերաբերում է հանրահայտ փաստերի, իսկ 30 հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է դրսևորել  պատկերավոր մտածողություն, համակարգված տրամաբանություն և բազմագիտակություն։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, ակցիան անցկացվել է Գրումրու և Երևանի ռազմական կայազորերի բաց և փակ հարթակներում։ Առկա հարթակում գրված թելադրության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]