Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկ օրվա ընթացքում Լիբանանից և Հորդանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական

 Մեկ օրվա ընթացքում Լիբանանից և Հորդանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 
800 փախստական

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 400 մարդ, 470-ից ավելի էլ՝ Հորդանանից: Այս մասին նշվում է Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին օրերի ընթացքում  օտար պետություններից, այդ թվում՝ Լիբանանից և Հորդանանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 882 փախստական: Լիբանանից  «Ջեյդետ Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետով վերադարձել է 407 մարդ (որից՝ 122 կին, 207 երեխա): Հորդանանից «Նասիբ» անցակետով վերադարձել է 475 մարդ (որից՝ 143 կին, 242 երեխա)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրերի ընթացքում ռուսական կողմը հումանիտար և բարեգործական ակցիաներ չի իրականացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]