Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում հեղեղումների պատճառով ավելի քան երեք հազար մարդ ստիպված է եղել գիշերել օդանավակայանում

Ճապոնիայում հեղեղումների պատճառով ավելի քան երեք հազար մարդ ստիպված է 
եղել գիշերել օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեղեղումների պատճառով խափանումներ են առաջացել օդանավակայանից տրանսպորտային փոխադրումների համար:

Օդանավակայանում գիշերած անձանց տրամադրվել են ծածկոցներ և սնունդ:

Հեղեղումների պատճառով Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում մահացել է ինը մարդ, երկուսը համարվում են անհետ կորած:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am