1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ 
են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հոկտեմբերի 24-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Պանկինը։ 

Խորհրդակցությունների օրակարգի համաձայն՝ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին, ինտեգրացիոն հարթակներում, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

Ռուսաստանյան կողմը երախտագիտություն հայտնեց 2019 թվականին ԵԱՏՄ-ում ՀՀ արդյունավետ նախագահության, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Կողմերն արձանագրեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկեցին առաջիկա ծրագրերի ուղղությամբ իրականացվելիք քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]