Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանում ապրող քրդերը կրկին ակցիայով դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Հայաստանում ապրող քրդերը կրկին ակցիայով դատապարտում են Թուրքիայի 
գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակվող քուրդ երիտասարդները բողոքի ակցիայով պահանջում են Թուրքիայից դադարեցնել Սիրիայի հյուսիսում քուրդ ժողովրդի հանդեպ ոտնձգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազատության հրապարակում հավաքված երիտասարդները պարզել էին «Ազատություն Օջալանին», «Թուրքիան մեղավոր է 3,5 միլիոն ժողովրդի կոտորածների համար» գրությամբ պաստառներ, որին ի հավելումն վանկարկում էին «Էրդողան, ահաբեկիչ»:

Մուհամադ Քարիմը, ով Իրաքյան Քուրդիստանից է ու արդեն հինգ տարի ապրում ու սովորում է Հայաստանում, հույս ունի, որ նմանատիպ ակցիաների միջոցով կարող են գրավել գերտերությունների ուշադրությունը հարցի նկատմամբ: «Մենք այստեղ ենք աջակցելու Սիրիայի հյուսիսի քրդերին թուրքական հարձակումներից: Պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի ոտնձգությունը` ակնկալելով Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի աջակցությունն այս հարցում»,-ասաց քուրդ ուսանողը:

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը նախ ելույթ ունեցավ քրդերենով, ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ անգամ են Երևանում ակցիա անցկացնում` ի պաշտպանություն քուրդ ժողովրդի: «Գերտերություններն ուզում էին քրդական ուժերին որպես ձեռքի զենք օգտագործել Մերձավոր Արևելքի իրենց ծրագրերի իրականացման համար, բայց այս անգամ արդեն քրդերը ժողովուրդների ժողովրդավարացման համար են պայքարում»,-ասաց Դրբոյանը` հավելելով` «քուրդ ժողովուրդը սահմանների կռիվ չի անում»:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունը դատապարտել է այդ ներխուժումը: Հոկտեմբերի 18-ին Թուրքիան 120 ժամ հրադադար հայտարարեց, ապա հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները: Վեց ժամ տևած բանակցություններից հետո հայտարարվել է, որ կողմերին հաջողվել է ընդունել ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ: Թուրքիան, թեպետ, չհասավ նախապես հայտարարած իր ծրագրին, այն է, մոտավոր 450 կմ երկայնքով, 32 կմ խորությամբ տարածք գրավել թուրք-սիրական սահմանին, սակայն կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել 120 կմ երկայնքով, 10 կմ խորությամբ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]