1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պատրանքը

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պատրանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ակտիվացել է՝ սեփական լրատվադաշտը հակահայկական թեզերով ողողելով։ Այս անգամ նրանց ապատեղեկատվության և շահարկումների համար հիմք է ծառայել բրիտանական «Hard talk» վարկանիշային հաղորդաշարին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցը։ Ինչ խոսք, ադրբեջանական լրատվամիջոցների համար ցավալի է ՀՀ արտգործնախարարին նման հեղինակավոր հաղորդման հյուր տեսնելու փաստը, քանի որ միլիոնավոր հեռուստադիտողներ և հետևորդներ ունեցող հաղորդումը հերթական հարթակ դարձավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճշմարտացի թեզեր շրջանառելու և ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղենիշներին կրկին անդրադառնալու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների համար հատկապես շահարկումների առիթ են հանդիսացել հաղորդավարի կողմից հնչեցրած հարցերի կտրուկ ձևակերպումները, ինչը սակայն «Hard talk» հաղորդման պարագայում առավել քան տրամաբանական է, քանի որ այս հաղորդումը բոլորին քաջ հայտնի է հաղորդավարի կողմից սուր հարցերի բարձրաձայնման պրակտիկայով։ Բացի այդ, ադրբեջանական հակաքարոզչության հերթական ակտիվացնումը պայմանավորված է այս հաղորդման շրջանակներում արտգործնախարարի կողմից հնչեցրած  դիպուկ թեզերով, որոնք էլ պատճառ են հանդիսացել ադրբեջանական լրատվամիջոցների հակահայկական գրոհի ակտիվացման և հայկական թեզերի չեզոքացման անհաջող փորձերի համար։

Այսպիսով, հարկ է շեշտել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական գրոհը կրկին արհեստածին է՝ ուղղված արտգործնախարարի կողմից հնչեցրած թեզերի արժեզրկմանն ու քննադատությանը, ՀՀ կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը ձախողված ներկայացնելուն։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ սա ադրբեջանական լրատվամիջոցներին բնորոշ բնականոն գործելակերպ է, ինչը սեփական թերությունները թաքցնելու թերևս ամենահեշտ միջոցն է, հատկապես Ադրբեջանի ներքաղաքական կյանքի այս չափազանց ծանր շրջանում։

Իզաբել Շատոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]