1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի որոշումները հայտնի են դառնում հանրությանը. Իգիթյանը`աշխատավարձերի մասին

Ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի որոշումները հայտնի են դառնում հանրությանը. 
Իգիթյանը`աշխատավարձերի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով` կառավարությունը որոշ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմամբ լուծել է շատ քննարկված պարգևավճարների սահմանաչափի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իգիթյանը խորհրդարանական ճեպազրույցում շեշտեց` ուրախ է, որ նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հանրությանը:

Նա հիշեց` Ժամանակին պարգևավճարների հարցը շատ է քննարկվել ԱԺ-ում, և բուռն արձագանքներ են եղել այդ թեմայի վերաբերյալ:

«Նախ շատ լավ է, որ մենք հիմա լուծեցինք այդ հարցը, կառավարությունը լուծեց հնարավոր պարգևավճարների լիմիտը: Այն թվերը, որոնք նախկինում եղել են ու մտահոգել են բոլորին, այսօր չեն լինի: Բացի այդ, ինձ թվում է, որ այն գումարը, որ պետք է այդ պաշտոնյաները ստանան, համաչափ է, դա աշխատավարձ չէ, աշխատավարձ + պարգևավճար է: Ես ուրախ եմ, որ, ինչպես մամուլում է գրվում, նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հասարակությանը»,-ասաց Իգիթյանն ու նկատեց` աշխատավարձերի բարձրացման այդ որոշումն անմիջապես հայտնի դարձավ հանրությանը:

Նա շեշտեց` ինչպես վարչապետ Փաշինյանն էր ասել` պաշտոնյաների հայտարարագրերում այսպես թե այնպես այդ թվերը դրամ առ դրամ կերևան: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ընդամենը ընթացքն է գաղտնի եղել:

Լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեղեկություն, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը: Այս թեմային խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ գործընթացն իրականում գաղտնի չի եղել, Ազգային ժողովում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացել է, իրենք ներկայացրել են, որ պարգևատրումային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում են պարգևատրումների ֆոնդ: Բացի այդ, վարչապետը նշել էր, որ այդ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերը բարձրացել են, ոմանցը` իջել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]