Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել

Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման 
աշխատանքներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30 %-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,-  ասել է Գեմաֆին Գասպարյանը: 

Փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ` հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը:

Այսուհետև խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման և պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին:

Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին.

«Շատ եմ կարևորում հաստատությունում բնակվող անձի մասնակցությունը իրեն տրամադրվող ծառայությունների գործընթացում: Դա կարևոր է և՛ խնամյալի, և՛ տնօրինության համար՝ բացթողումները տեսնելու և շտկելու, մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

Վերջին ստուգումների և դիտարկումների արդյունքում սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սենյակներըկ վերանորոգվեն՝ վերածվելով բնակիչների զբաղվածության և ժամանցի տարածքների:

Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի նախարարության  խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներում իրականացվելու են շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]