Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իշխող խմբակցության պատգամավորները հանդիպել են Ամուլսար տանող ճանապարհները փակած բնակիչների հետ

Իշխող խմբակցության պատգամավորները հանդիպել են Ամուլսար տանող 
ճանապարհները փակած բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը և Միքայել Զոլյանը հանդիպել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: 

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»,- գրել է Լենա Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]