Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զինվորների սննդի տրամադրման նոր համակարգը շարունակում է ընդլայնվել. վարչապետ

Զինվորների սննդի տրամադրման նոր համակարգը շարունակում է ընդլայնվել. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորների սննդի ապահովման նոր համակարգը Հայաստանում շարունակում է ընդլայնվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով նաև զորամասի ճաշարանից տեսանյութ, որում տեսանելի է, որ զինվորները ճաշում են սննդի տրամադրման նոր կարգով:

Նոր կարգով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում և՛ ՀՀ ՊՆ, և՛ Արցախի ՊԲ զորամասերում: Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել բոլոր զորամասերում մինչեւ 2020 թվականի վերջը: Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա 6 ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում ավելի քան 7 հազար մարդու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]