Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցանցում առաջին տպավորություններն են հայտնվել Մերիլ Սթրիփի մասնակցությամբ «Փոքր կանայք» ֆիլմից

Ցանցում առաջին տպավորություններն են հայտնվել Մերիլ Սթրիփի մասնակցությամբ «Փոքր կանայք» ֆիլմից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրետա Հերվիգի «Փոքր կանայք» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունից հետո Ցանցում հայտնվել են առաջին արձագանքները կինոնկարի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:

Լրագրողները ժապավենը համարել են Լուիզա Մեյ Օլքոթի 1868 թվականի վեպի «հրաշալի» ադապտացիան եւ որոշել են, որ ռեժիսորն արժանի Է «Օսկար» մրցանակի:

People-ի մեկնաբանն ընդգծել Է, որ «տքնաջանորեն եւ սիրով արված ֆիլմը գերազանցել Է բոլոր ակնկալիքները», ինչպես նաեւ նշել Է «անպատմելի տաղանդավոր դերասանական կազմը»:

Հավասարապես հիացական արձագանքների են արժանացել Սիրշա Ռոմանը, Ֆլորենս Փյուն եւ Թիմոթի Շալամեն: Բացի նրանցից, կինոնկարում խաղացել են Մերիլ Սթրիփը, Լորա Դյոռնը եւ Էմմա Ուոթսոնը: «Փոքր կանայք» ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում Է դեկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]