Խորհրդարանը միաձայն ընդունեց նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը
12:59, 24 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր:
Օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել էր, որ իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում