Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քիրա Նայթլին հրապարակել Է դստեր անունը

Քիրա Նայթլին հրապարակել Է դստեր անունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի դերասանուհի Քիրա Նայթլին հայտնել Է, որ նորածին դստեր համար ընտրել Է Դելայլա անունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն: Նայթլին եւ նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, օգոստոսին երկրորդ երեխան են ունեցել: Սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն սեպտեմբերին:

Զույգն արդեն չորս տարեկան դուստր ունի՝ Էդին:

Նայթլին պատմել Է, որ իր գործերին Է վերադարձել ծննդաբերությունից գրեթե անմիջապես հետո, եւ թե ինչպես Է ինքը դա համատեղում մայրության հետ:

«Ես նախօրոք եմ պատրաստվում, եթե հարկավոր Է ամուսնուս հետ մեկնել, ասենք, վեց ժամով. կաթը կթում եմ երեք կերակրման համար»,- նշել Է դերասանուհին: Նա հավելել Է, որ մայրությունը համարում Է շատ դժվարին աշխատանք, չնայած այն բանին, որ ինքն օգնականներ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]