Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում 10 և ավելի աշխատակից ունեցողներն աշխատավարձը կվճարեն անկանխիկ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Երևանում 10 և ավելի աշխատակից ունեցողներն աշխատավարձը կվճարեն անկանխիկ. 
ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ստացավ 96 կողմ, 16 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

Նախագծով նախապես առաջարկվում էր, որ 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից կատարեին անկանխիկ եղանակով: Սակայն, հեղինակը, հաշվի առնելով մտահոգությունները, որ մարզերում կարող է անկանխիկ վճարման հնարավորություն չլինել, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կատարել էր փոփոխություն: Նախագծում ներառվել է միայն Երևանը: Արդյունքում մայրաքաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ հաշվի առնելով, որ քաղաքացիների դիմումի համաձայն իրենց վճարման եղանակ ընտրելու հետ կապված դրույթը հանվել է, իրենց խմբակցությունը դեմ քվեարկի:

Պապոյանը նշեց, որ այդ դրույթը մտցվել էր մարզերի համար, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արդեն նախագծում ներառվել էր միայն Երևանը: Նրա խոսքով՝ քննարկումներ են ունեցել, և հասկացել, որ այդ առումով Երևանում խնդիր չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]