Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիի քաղաքապետարանն սկսում Է պատրաստվել Ամանորին

Թբիլիսիի քաղաքապետարանն սկսում Է պատրաստվել Ամանորին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հորդորել Է խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի ամանորյա միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամանորի տոների ժամանակ Թբիլիսիի կենտրոնում ավանդաբար հայտնվում Է «Ամանորյա ավանը»: Անցյալ տարի Առաջին հանրապետության հրապարակում տեղի են ունեցել համերգներ, զգեստավորված ներկայացումներ, ամանորյա ֆիլմերի ցուցադրություններ եւ տոնավաճառ: Միջոցառումների մեծ մասը կազմակերպվել Էր մասնավոր սեկտորի աջակցությամբ:

«Այս տարի ես ցանկանում եմ ավելի շուտ դիմել բեզնես-սեկտորի ներկայացուցիչներին՝ ցանկության դեպքում ներգրավվեք տարբեր միջոցառումներում: Մենք կտանք դրա հնարավորությունը եւ փոխադարձ համագործակցությամբ հետաքրքիր նախագծեր կառաջարկենք մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին»,-հայտարարել Է Կալաձեն՝ հանդես գալով քաղաքային կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում:

Քաղաքապետն իր տեղակալին՝ Սոֆյա Խունցարիային, հանձնարարել Է բանակցություններ վարել մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ եւ ակտիվացել համագործակցությունը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]